04 10 2021

28 տարվա ընթացքում ավերակ քաղաքը վերակառուցվեց, այսօր պարզվեց, որ դժգույն ու դժբախտ քաղաք էր․ Արթուր Խաչատրյան

28 տարվա ընթացքում ավերակ քաղաքը վերակառուցվեց, այսօր պարզվեց, որ դժգույն ու դժբախտ քաղաք էր․ Արթուր Խաչատրյան

Շուշիում առաջին անգամ եղել եմ 1992 թվականի հուլիսին։ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը Շուշիում դպրոց էր վերանորոգում, որ քաղաք վերադարձած հայ երեխաները կարողանային հայերեն կրթություն ստանալ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Շենքի պատերը մնացել էին, բայց դե շենքը լրիվ ավերակ էր։ Մեծ մեղք գործած չեմ լինի, եթե նույնիսկ ասեմ, որ նոր դպրոց էր կառուցվում։ Տղերքի մի մասը մնաց Շուշիում։ Արթուրն ու Կամոն իրենց կեսերին այնտեղ գտան։ Արթուրը երեք տղա ունեցավ (զույգերը ծնվեցին Երևան վերադառնալուս հաջորդ օրը։ Արթուրին ես դա երբեք չեմ ների)։ Շուշիում եմ կնքել Ավետիս։ Վերջին անգամ Շուշիում եղել եմ անցյալ տարի՝ պատերազմից մի քանի օր առաջ․․․

28 տարիների ընթացքում ավերակ քաղաքը վերակառուցվեց, հին քաղաքի մի զգալի մաս վերանորոգվեց, շենքերից շատերը դարձան մշակութային կենտրոններ։ Սովետի ժամանակ կառուցած բնակ․ ֆոնդը կարգի բերվեց, բնակեցվեց։ Մարդիկ ապրում ու քաղաքը շենացնում էին։ Իսկ այսօր պարզվեց, որ 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել, ոչինչ չի արվել․․․ դժգույն ու դժբախտ քաղաք էր․․․»,-եզրափակել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ