01 10 2021

Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք․ Գեղամ Նազարյան

Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մխիթարն ու Հայկը Աբգարիս նման խաղաղ ծառայում էին Հադրութում, երբ սկսվեց պատերազմը։ Նրանք առաջին ժամերից մասնակցեցին մարտերին։ Աբգարս զոհվեց 29 ին, իսկ Մխիթարն ու Հայկը ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 1 ին, փրկելով ընկերոջ կյանքը գնացին դեպի հավերժություն, դեպի երկինք։
Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք։
Երբ վախում եք ձեր կարծիքը բարձրաձայն հայտնելուց, ինչ է ձեր աշխատավարձը կպահեն, գործից կհանեն, հիշեք Աբգարի մասին, հիշեք ընկերոջը փրկելու համար զոհված տղերքին, այդ թվում էս սիրուն տղերքին՝ Մխիթարին ու Հայկին։
Աբգարի, Մխիթարի ու Հայկի մամաներ, ձեզ պահեք այնպես, որ Երկնքից ձեզ նայող տղերքի հոգին չխռովվի։
Պատերազմ. օր 5

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ