30 09 2021

Ադրբեջանը քաջ գիտակցել է, որ մեր էս հիմարն արդեն իրենց գրպանում է. Նարեկ Մանթաշյան



 «Տարբեր հատվածներում եղել են ոչ միայն հետ քաշվելու, այլ նաև տարհանման հրամաններ՝ առանց մեկ կրակոցի: Օրինակ՝ ես կարող եմ որպես ականատես ասել Կուբաթլուի հանձնումը, երբ որևէ կրակոց չի եղել, մենք այնտեղ թողել ենք ռազմաբազա: Եթե տեսնեիք, թե ինչպես էր հասարկ ժողովուրդը, ովքեր այդ գյուղերում բնակվում էին, անասուններով, խոտի դեզերով, տան վերջին ունեցածով, ձեզ կհիշեցներ 15 թվի հայերի գաղթը: Հիմա այս ամենին զուգահեռ, երբ արդեն հիմա այստեղից տեսնում ենք, թե ինչպես է պլանավորվել պատերազմը, ինչպիսի մարտավարական սխալներ են եղել, զորքը չի ունեցել քարտեզ, զրահաբաճկոն և այլն, բայց սրանք մանրուքներն են, որ կարող էին չազդել պատերազմի ելքի վրա, եթե այն տարվեր ճիշտ հունով»,- ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ