Արդեն 2 ամիս ձևավորվել է նոր Ազգային ժողովը, երկու ամիս գործունեության է ծավալում, այդ թվում նաև պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը։ Հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հանձնաժողովը, այս ռազմաքաղաքական իրավիճակում, շատ լարված սահմանային իրավիճակում, երբ թշնամին օկուպացրել է նաև Հայաստանի սուվերեն տարածքը, չեն դադարում թշնամու կողմից սադրանքները, սահմանի գերթե ողջ երկայնքով դեռ անմխիթար կահավորված վիճակում են առաջնագծի հենակետերը, այս երկու ամսվա ընթացքում միակ հարցը, որը քննարկում է ու եզրակացության չի հանգում, պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն է։ Երկու ամսում հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ, որևէ օրենսդրական նախաձեռնություն, հանձնաժողով բերված որոշ նախաձեռնություններն էլ քննարկման նյութ չեն դառնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը