25 09 2021

Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը

Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հավելենք, որ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։

2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով` զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար Անաշկինն արժանացել է ՌԴ հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե աստղ» մեդալով:

2017 թվականի հուլիսից Հարավային ռազմական օկրուգի  8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալ է հանդիսացել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ