25 09 2021

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Առանձին հանդիպումներից հետո կայացել են համատեղ բանակցություններ ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Տեղեկության համաձայն՝ համանախագահներն ու արտգործնախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել:
«Համանախանագաները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ լուծումներ»,-նշվում է հայտարարությունում:
Համանախագահները նաև ողջունել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը, որը, ըստ նրանց, ցույց է տալիս, որ կողմերը վճռական են տրամադրված խաղաղ գործընթացը երկխոսության միջոցով վերսկսելու հարցում։
Համանախագահները նաև վերահաստատել են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ` ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մյուս հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ