Եվ նախընտրական փուլում և ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու մասին: Եվ այդ տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին և ասել, որ որ «անհեռանկարային» է համարում Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելու Հայաստանի փորձերը:
«Մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ և տարանջատում մտցնենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը