17 09 2021

Եթե ծնողները ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելո՞ւ․ Գեղամ Նազարյան



Որևէ մեկը չի ասում, թե սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի․ խնդիրն այն է, որ գունագեղ շոուներով, այսպիսի մեծածավալ միջոցառումներով, որով, ըստ իրենց, ծախսելու են 2 մլն դոլարից ավելի գումար այս վիճակում Պատերազմի առաջին տարելիցին ընդամենը 6 օր է մնում։ Երբ որ տղերքի շիրիմները թարմ են, ունենք գերիներ, անհետ կորած հայուրավոր տղերք․․․ այս վիճակում էսպիսի մեծածավալ շոու կազմակերպելն անընդունելի է։ Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։

Նազարյանի կարծիքով՝ այս տարի Անկախության տոնը պետք է նշվեր բոլորովին այլ ձևաչափով։

«Շատ ծնողներ ավելի ծայրահեղ են գտնվում, որ ասում են պետք չէ որևէ բան անել։ Սակայն նման բան ձեռնարկելուց ցանկալի է լսել նաև ծնողների կարծքը»,- ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ