17 09 2021

Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան



Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցերը:  Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Վարչատարածքային բաժանման մասին օրենքին

«Ավելին, դա չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր: 2010թ. ընունված այդ օրենքը, եթե այդպիսի «արժեք» ունենար, քանի՜ անգամ էինք լսելու ԵԱՀԿ ՄԽ, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ունի զրո արժեք»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը նաև նկատեց․

«Եթե Վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե շուտ երաշխավորում ենք՝ կբերենք այդ նախաձեռնությունը»։


Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ