14 09 2021

Սյունիք գնալուց զգույշ եղեք, այնտեղից երկու հատված հանձնել են թշնամուն. Մանուկյանը՝ Վճռաբեկի թեկնածուներին



Դուք գնում եք Վճռաբեկ դատարան, և բացառված չէ, որ մի օր այդտեղ որևէ դատավոր որոշում կայացնի, որն այս իշխանությունների քիմքին հարմար չի լինելու և կիրակի օրով, պատահաբար, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով կոչ չի անելու շրջափակել ձեր դատարանը։ ԱԺ-ում դիմելովմ Վճռաբեկ դատարի դատավորների թեկնածուներ Հովսեփ Բեդևյանին,  Հրաչ Այվազյանին և Լիանա Հակոբյանին ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը հորդորեց նկատի ունեալ, որ երբ ընտրվող դատավորները փորձեն իրնց մասնագիտական պարտականությունները կատարել, իրենց հրելու են, ինչպես դատարանի դիմաց հրեցին դատավոր Դավիթ Բալայանին:

«Հանուն Հայաստանի Հանրապետության ձեր որոշումները, որոնք այս իշխանությունների դուրը չեն գալու, կարող են, օրինակ, արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ դառնան, կամ քրեական գործեր հարուցվեն, ձեր աշխատասենյակը կապարակնքեն»,- հայտարարեց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ