14 09 2021

Արմեն Չարչյանն ահազանգել է, որ Ձեր ցուցումով է իրականացվում իր նկատմամբ խոշտանգումը. Թովմասյանը՝ Ջհանգիրյանին



Ուզում եմ Ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են Ձեր այսօրվա գործունեության մասին, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել։ ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմելով բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։

Գագիկ Ջհանգիրյանը ասաց, թե ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

Թագուհի Թովմասյանն էլ նշեց.

«Այո, պարոն Չարչյանը ահազանգեց, որ Ձեր ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ես ահազանգը հնչեցրեցի Ձեզ», - ասաց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ