13 09 2021

Եթե այսպես շարունակվի Սյունիքի մի քանի գյուղի բնակիչ վիզայով է ընտրություններին մասնակցելու․ Մամիջանյան



ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իշխանությանը կոչ է անում չխոսել արյունոտ ձեռքերից:

«Մի արեք ժողովուրդ, առնվազն այն մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից», - հայտարարեց Մամիջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը խոսում է ընտրությունների մասին հիմա, բայց եթե այսպես շարունակվի, հաջորդ ընտրություններին Սյունիքի մի քանի գյուղի բնակիչ վիզայով է ընտրություններին մասնակցելու:

«Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ