իշու՞մ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։
Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։
Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Հիմա հարց։
Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»,-գրում է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը