02 09 2021

«Հայաստան» դաշինքը գեներացնելու է դրսում հանրային դժգոհության շարժումներ. Էլինար Վարդանյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը կիսում է ընտրողների մտահոգություները, որ ընդդիմադիր ուժերը խորհրդարանական աշխատանքը պետք է նաև խաթարել, գուցե պարալիզացնել հանրությանն ուշքի բերելու համար, քանի որ պատերազմին տանուլ տված իշխանությունը երկիրն էլ ավելի խորը ճգնաժամի մեջ է մխրճում:

«ժամանակին ստեղծված քաղքահարակություն կոչված ինչ-որ խմբերով կարողանում էին ուեվարձի 150 դրամի համար, հոսանքի սակագնի բարձրացման դեմ ընդվզումներ կազմակերպել՝ հանրային տրամադրություներ ստեղծելու նպատակով: Բայց այսօր հանրային դժգոհությունն ամեն ոլորտում է ՝գների գերաճ, անկող տնտեսություն , անվտանգային խարխլված համակարգ, պետական կառույցների տոտալ անգործություն, իսկ քաղաքացիները թմբիրի մեջ են,նրանցփաստորեն այդ ֆեյք կառույցները այսօր չեն մոտիվացնու,, որպեսզի իրենք դուրս գան փողոց, ընդվզեն ..իսկ մենք այդ պոպուլիստական վարքագիծը այդպես էլ մերը չդարձրինք, մենք չենք կարողանում խաբեր մարդկանց»,-ասում է պատգամավորը՝ ընդգծելով հասարակության իրավագիտակցության մակարդակը ցածր է ու դա նաև նախկինների բացն է եղել:

Մանսնագիտությամբ իրավաբան պատգամավորը ապշած է իր իշխանական գործընկերների անտարբերությունից, ասում է՝ ոնց կարելի է թույլ տալ, որ շրջանցեն առաջնային մանդատը և պատգամավոր Արմեն Չարչյանին երկրորդ անգամ կալանավորել՝ առանց իրենց համաձայնությունը ստանալու: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝   դատախազության բողոքը բավարարել է դատարանը՝ պրոֆեսոր Չարչյանի, խոհրդարանի լիազորությունները տրորելով ու ապօրինաբար, քանի որ ռեպրեսիան է գործի դրվել:

Նրա խոսքով՝ Արմեն Չարչյանի դեմ այսօր իրականացվող քաղաքական վենդետան նույնն է, ինչ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կատարվածը.

 «Բայց չմոռանանք թե ինչ բարձր աղմուկ էին հանել ժամանակին այսօրվա իշխանավորները՝ Հաց բերողին կալանավայրում ապօրինաբար պահող դատախազ Արթուր Դավթյանի գործունեության մասով, իսկ այսօր նույն այդ դատախազը փաստորեն փորձված գործիքակազմով ճզմում է ներկայիս ընդդիմադիրներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ