01 09 2021

Նիկոլ Փաշինյան․ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը․ Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյան․ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան,
Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան,
Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։
Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։
Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։ Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։ Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը։
Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։
Պայքարը շարունակվում է։
Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ