01 09 2021

Պրոֆեսոր Չարչյանին հալածում են նախագահ Քոչարյանի բժիշկը լինելու համար. Տիգրան Քոչարյան



ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ իշխանության հալածանքներն ու ճնշումները ոչ այնքան նրա ընդդիմադիր հայացքներով են պայմանավորված՝  որքան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ պրոֆեսորի անձնական ջերմ կապերով: Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է դոկտորին հենց այդ պատճառով, նա սարսափում է բարձր հեղինակություն ու հարգանք վայելող անձանցից, հատկապես երբ նրանք այլախոհ են, իսկ եթե որևէ կապով առնչվում են Ռոբերտ Քոչարյանի հետ ուրեմն հենց իր թշնամին կարող են համարվել: Այս մասին Yerevan.Today-ի տաղավարում ասել է  մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ բերելով նաև հակառակի օրինակը:

«Փաշինյանը այնքան է սևեռված Ռոբերտ Քոչարյանի անձի վրա, որ պատրաստ է անգամ իր նշանակումներից ամենաբարձր պաշտոնը տալ Քոչարյանին սուր քննադատողին: Զօրորինակ Պաշտպանության գործող ու նախկին նախարարները…պատերազմից հետո ծանր ճգնաժամային պայմաններում վիրավոր թուլացած բանակը հանձնեց Վաղարշակ Հարությունյանին, այսինքն մի գեներալի, ով ատում էր Քոչարյանին հայտնի պատճառով ուսադիրները պոկելու համար, այդ պոստին հիմա էլ Արշակ Կարապետյանն է նշանակվել՝ դարձյալ Քոարյանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի համար.. նա միակ զինվորականն էր, ով համակարգ վերադարձվեց Քոչարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում»: 

Մանրամսաները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ