30 08 2021

Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը․ Ստեփան Դանիելյանի գրառումը

Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը․ Ստեփան Դանիելյանի գրառումը

ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում. սա միաժաման և լիդերության համար պայքար է, և` գոյատևման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Գլխավոր Ոստիկանի նահանջի պայմաններում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, մոտավորապես այն, ինչը եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ գլխավոր գերտերության բացակայության պայմաններում լիդերության պայքարը գնում էր տարբեր գերտերությունների միջև, որի ընթացքում մ կողմը պետք է պարտություն կրեր, և` կրեց, որից հետո Պոտսդամի կոնֆերանսի ժաանակ գծվեց նոր խաղի կանոնները:

Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կարևոր հարցերից էր պատերազմի համար կարևոր հումքի ու զորքերի տեղաշարժերի համար անհրաժեշտ կոմունիկացիաների համար պայքարը:

Հայաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ռազմական տեսանկյունից: Բնականաբար, պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք»,- գրել է քաղաքագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ