Հստակ արձանագրենք, որ իշխանական խմբակցությունից որևէ պատգամավոր այստեղ չէ: Սա նշանակում է իրենք ասում են, որ իրենց դեմ խաղ չկա: Առանց մեզ նախագիծ են մշակում, ո՞ւր ես Սիսակ Գաբրիելյան, ո՞ւր ես Արթուր Հովհաննիսյան, ով պետք է մեզ հետ աշխատի, այս կերպ պետք է նա աշխատի, ես չեմ կարծում, որ կստացվի: Ազգային ժողովում ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ասաց Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանը:
«Լավ կլիներ նախագիծը ներկայացնելիս մեր հանրույթի հետ լիներ քննարկում, և մեր խմբագիրները ևս ներկայացնեին իրենց առաջարկությունները, որովհետև խմբագրությունը մեր առջև դնում է խնդիր տեղեկատվություն բերելու, բայց երբեմն մենք չենք կարողանում այդ տեղեկատվությունը հայթայթել, մեր նկատմամբ իրականացվում է բռնություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը