Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, և հնչած հարցերին այստեղից տրված պատասխանները մտահոգություններ առաջացրեցին ինձ մոտ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Նախ անդրադառնամ իմ գնահատմամաբ՝ կեղծ հայտարարություններին, որոնցով փորձ է արվում մանիպույացիայի ենթարկել հերթական անգամ հանրային տրամադրությունները: Կոնդի առանաձնատների հետ կապված՝ երբ առաջարկվում է և ասվում է, որ այս հասդշտատությունը որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու առումով տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից ինչ-որ ջղաձգումներ են առաջանում, թե ինչու նախկինում չէիք առաջարկում և այլն: Անգամ, եթե նույնիսկ նախկինում սխալ ենք արել, որ չենք առաջարկել, դա չի նշանակում, որ հիմա նման ջղաձգումներ պետք է առաջանան»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը