11 08 2021

Ինչ կատարվեց այսօր և անցած օրերին ԱԺ-ում․ մենք այնտեղ բախվել ենք նիկոլի վախերի հետ․ Նազարյան

Ինչ կատարվեց այսօր և անցած օրերին  ԱԺ-ում․ մենք այնտեղ բախվել ենք նիկոլի վախերի հետ․ Նազարյան

Նիկոլը հրահրեց այսօրվա կոնֆլիկտը, որ հասկանա՝ ինչ է անելու ընդդիմությունը, տրամադրություններ է ստուգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ինչ կատարվեց այսօր եւ անցած օրերին Ազգային ժողովում։ Մենք այնտեղ բախվել ենք նիկոլի վախերի հետ։ Նրա վախերով է պայմանավորված անվտանգության ուժերի մեծաթիվ եւ զինված ներկայությունը ԱԺ բակում, շենքում, շենքի պարիսպներից անդին։

Նրա վախերով է պայմանավորված ՔՊ_ական պատգամավորների, առաջին հայացքից ագրեսիվ եւ ցինիկ պահվածքը։

Ազգային ժողովը նույնիսկ այս հարաբերակցությամբ նիկոլի սրտով չէ։ Նրան այս պատկերը սարսափի եւ ցնցումների մեջ է գցում։

Նա հասկանում է, որ օրերից մի օր պետք է մտնի նիստերի դահլիճ եւ բախվի ընդդիմադիր պատգամավորների հայացքներին։ Այդ միտքը նրան հանգիստ չի տալիս եւ նա սպասում է այդ օրվան վախի ու սարսափի մեջ։ Այն ինչ տեղի ունեցավ հատկապես այսօր, նիկոլի վախի դրսեւորումն էր։ Նա հրահրեց այս կոնֆլիկտը, նա սրեց իրավիճակը, որ հասկանա, թե ինչ է անելու ընդդիմությունը, ինչպես են իրենց պահելու անվտանգության ուժերը, իր վախերի գերի դարձած ՔՊ ական պատգամավորները, ինչ արագությամբ են դահլիճ վազելու թիկնապահները, քանի րոպեում են անջատելու ուղիղ եթերը եւ մեկուսացնելու լրագրողներին։

նիկոլը տրամադրություններ է ստուգում։ Նա դա անում է իրեն հավատարիմ որոշ պատգամավորների օգնությամբ, որոնց պահվածքն անգամ հասկանալի չէ ՔՊ խմբակցության շատ ու շատ պատգամավորների։

Ազգային ժողովը, երկիրը, ժողովուրդը կրակն են ընկել նիկոլի վախերի ձեռքը։

նիկոլին հավատարիմ պատգամավորներն ամեն ինչ անում են, որ հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե ընտրություններից հետո իրենք ուժեղ են, ցինիկ, անվախ եւ ամենակարող, բայց իրականությունը բոլորովին այլ է։ ՔՊ ական պատգամավորները նիկոլի վախերի գերին են եւ կատարելով նրա հրահանգը խաղում են ցինիկ եւ անվախ պատգամավորներ, բայց դա միայմ վատ դերասանություն է։ Իրականությունն այն է, որ նիկոլը իր վախերի պատանդն է դարձրել ամբողջ երկիրը»,- գրել է Նազարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ