01 08 2021

Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են․ Արտակ Զաքարյան

Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են․ Արտակ Զաքարյան

Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ:

Խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը, շանս ունի ձևավորելու իրական «պողպատե» մանդատ՝ մերժելով պարտադրվող պայմանագրերը և իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունեությունը՝ կապիտուլյանտ նիկոլի հաջորդ պարզունակ դավաճանությունն է։

Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են: Կապիտուլյանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետև այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ