ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:
Հայտարարության մեջ հստակ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:
Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով:
Դատապարտվել է նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությւունը և տարածքային նկրտումները, կոչ է արվել ետ քաշել զորքերը մայիսի 12-ի դրությամբ:
Խոսք է գնում նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը