30 07 2021

Թուրքիայի նպատակն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնի․ Սաֆրաստյան



Ռուս-թուրքական հարաբերությունները ներկա փուլում դաշնակցային են, բայց ռազմավարական, ստրատեգիական առումով երկու երկրները մնում են հակառակորդներ։ Այս մասին ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Նրանց շահերը խորապես տարբերվում են մեկը մյուսից։ Թուրքիայի նպատակն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնի։ Ռուսաստանը ինչքան կարողանում է դրա դեմ դիմադրում է։ Թուրքիան սակայն ոչ միայն իր ազեցությունն է ուժեղացնում Հարավային Կովկասում, այլ նաև անմիջական վտանգ է Ռուսաստանի համար, սա կարծես չեն պատկերացնում ռուս թուրքագետները»,- ասաց թուրքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ