28 07 2021

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները․ «ապագա կա ապագա»․ Անդրանիկ Թևանյան

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները․ «ապագա կա ապագա»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները («ապագա կա ապագա»)
———————————
Հայաստանի վրա կրկին հարձակվել են։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին (ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են)։
Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։
«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։
Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ