23 07 2021

Կործանման դարաշրջանը բացել է ոչ միայն Փաշինյանը, այլև ընտրողների 50 տոկոսը․ Բաբայան



Նմանատիպ կապիտուլյացիոն թղթեր ստորագրելուց հետո, անհնար է այդ մարդուն լուրջ ընդունեն, բնական է՝ փորձելու են ճնշել, անելու են ամեն ինչ, որ մեկ մետր ավել հող ՀՀ տարածքից վերցնեն։ Կապիտուլյացիա ստորագրած անձը չի կարող ապահովել իր երկրի անվտանգությունը պատշաճ կարգով։ Այս մասին ասուլիսում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Ըստ Բաբայանի երկիրն այժմ գտնվում է սողացող պատերազմի փուլում․

 «Սողացող պատերազմի, անկայունության, մահվան, կործանման դարաշրջանը բացում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ընտրողների շուրջ 50 տոկոսը, ովքեր ձայն տվեցին կապիտուլյացիոն ուժերին... Այսօր մարդիկ ուզում են գնան Եղեգնաձոր կամ Վայք, ասում են՝ կարա՞նք էդտեղով անցնենք: Պատկերացնո՞ւմ եք Հայաստանն ինչ օրն ա ընկել ու Հայաստանն այդ օրը գցած մարդիկ ընտրվել են, պաշտոնների են պատրաստվում նշանակվել, խաղաղությունից են խոսում...»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ