19 07 2021

Մեր իշխանությունները առանց ԵՄ-ից գումար վերցնելու էլ հայկական հողերը զիջել են Ադրբեջանին․ Պարսյան



ԵՄ-ի հետ Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համագործակցության համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել այս տարվա մարտ ամսից։ ՀՀ-ի համար այս համաձայնագիրը բավականին լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսությունը, պետական համակարգը, ինստիտուտները զարգացնելու, համապատասխանեցնելու ԵՄ չափորոշիչներին։ Այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստանձնել է մի շարք  պարտավորույուններ և ԵՄ-ն իր հերթին ստանձնել է որոշակի պարտավորույթուններ, որոնցից մեկն էլ Հայաստանին տրամադրել ֆինանսական օգնություն՝ բարեփոխոմներ իրականացնելու համար։ Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, անդրադառնալով Եվրոպայի կողմից Հայաստանին տրամադրվող 2․6 միլիարդ ովրո գումարային աջակցությանը։

Նա նշեց, որ Հայաստանին նախնական պետք է հատկացվեր 1․6 միլիարդ եվրոյի չափով գումար, վերջին շրջանում սակայն հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Արցախյան վերջին պատերազմը ԵՄ-ն վերանայեց։ 

«ԵՄ-ն իր գումարների նկատմամբ վերահսկողությունը խիստ է իրականացնում և բազաթիվ վերահսողական լծակներ ունի»,- նկատեց Պարսյանը, նշելով՝ գումարները Հայաստանին ըստ կատարողականի է փոխանցվելու։

Տնտեսագետը նաև նշեց, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում ԵՄ-ի ծրագրերը թերակատարվել կամ ձախողվել են, և մտահոգություն հայտնեց․ «Այդ գումարը՝ 600 միլիոն եվրոն, որ պետք է հատկացվի Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի համար, ուղղակի հաշվին չեն դնելու, ինչպես հիմնադրամի ժամանակ եղավ»։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ