19 07 2021

Ընդդիմությունը ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար. «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ



«ՍԴ-ն ոչ թե մերժեց  ընդդիմության դիմումը, խափանեց ընդդիմութան սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը». անդրադառնալով ՍԴ որոշմանը, նման կարծիք հայտնեց  «Պատիվ ունեմ»  դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ:

 Ըստ բանախոսի,  եթե անգամ ՍԴ-ն բավարարեր դիմող կողմերի պահանջը,  իրականում ՍԴ-ն չէր լուծի  քաղաքական ուժի հարաբերակցության փոփոխության հարցը:  

«Դրանցից երկուսի դեպքում կամ կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, մեկ այլ դեպքում՝ եթե հակասահմանադրական համարվեր ԸՕ որոշ դրույթներ՝ հնարավոր կլիներ իրականացնել մանդատների վերաբաշխում։ Անգամ այդ դեպքում այնպես կլիներ, որ ընդդիմությունը կունենար ավելի ուժեղ լծակներ, որ իշխանությունը 3/5-րդ չունենար։ Ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ