17 07 2021

Բոլորս Սյունիքի համար. վաղը՝ 18։00-ին, հավաք դատարանի առջև․ Գեղամ Մանուկյան

Բոլորս Սյունիքի համար. վաղը՝ 18։00-ին, հավաք դատարանի առջև․ Գեղամ Մանուկյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.

«Դիմում եմ բոլոր մեր զինակիցներին, գաղափարակիցներին, պայքարի ընկերներին, հայ մարդուն, երկրի տարածքային ամբողջականության եւ միասնականության համար մտահոգներին

Այս օրերին չագուչի «ասպետ» հայրենադավը վրեժխնդրության արշավն է շարունակում։ Թիրախը՝ Սյունիքն է։ Իրար ետեւից հարձակումներ են գործում, կալանավորում են Սյունիքի համայնքների ղեկավարներին։ Մեղրի, Քաջարան, Գորիս, (Որոտան, Քարահունջ), …բազմաթիվ սյունեցիներ: Եզրափակիչն էլ վաղը՝ սպասվում է Սիսիանի քաղաքապետի կալանքի հարցով դատական որոշումը՝ 18:00-ին։

Մխիթար Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Առուշան Առուշանյանին նիկոլական իրավական համակարգն ու դատական մի քանի կամակատարներ քաղբանտարկյալ դարձրին։ Բայց նրանք նաեւ ռազմագերի են։ Գերի սեփական երկրում։ Մի կողմից Ալիեւն է Սյունիքն ուզում, մյուս կողմից Նիկոլն ու իր ստրուկներն են Սյունիքը թուլացնում։ Այս օրերին մեր տղերքի կողքին էինք, գիտեինք, որ նրանք մեզանից ուժեղ են։ Բանտը չի որ կարող է նրանց կոտրել։

ԲԱՅՑ ՄԵԿ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ։ Թշնամին մեր երկրում միայն նիկոլական իշխանության պայմաններում կարող է անպատիժ գերի տանել։ Երեւանի կենտրոնի՞ց էլ ռազմագերի տանեն։ Թու՞յլ տանք։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցն է որոշվելու։

Հավաքվում ենք այնտեղ։ Ալիեւա-նիկոլական եղբայրությանը ռազմագերի չունենք տալու։

Վաղը չե՛ք նստում համակարգչի առաջ: Լինո՛ւմ ենք մեկ մարդու պես: Դրանով էլ կչափվի մեր ինքնապաշտպանական բնազդը։

ԲՈԼՈՐՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Հիմա արդեն բանտերում գտնվող մեր սյունեցի եղբայրների եւ քույրերի համար։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ի դեպ, դիմացը Հայոց Մեծերի Պանթեոնն է։ Շիրազը, Կոմիտասը, Տերյանը, Իսահակյանը, Սարոյանն այնտեղ են թաղված։ Նրանց ապացուցենք, որ իզուր չեն ապրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ