Այն, ինչ կատարվում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Եթե փորձեմ քաղաքական, իրավական տերմիններով բնութագրել կամ գնահատել իրավիճակը, շատ դժվար է։ Մի մարդ, որը կասկածելի ընտրության արդյունքում վերարտադրվել է, փորձում է երկրում հաստատել պարզապես դիկտատուրա։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցության ցանկից պատգամավորի թեկնածուներին նման խայտառակ, կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու կալանավորել։ Այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը