03 07 2021

Խորհրդարան անացած ընդդիմությունը կարող է վատ երազ դառնալ այս իշխանության համար․ Բենիամին Մաթևոսյան



Հայաստանում քաղաքական ճգնաժամը ավելի վաղ էր սկսել, և դա սկսվել էր կառավարման ճգնաժամով։ Այս ընտրություններով միանշանակ ճգնաժամը չավարտվեց և շարունակվելու։ Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը հիմա կլինի, շեշտակիորեն տարբերվելու է նախկին հարմարվողական ընդդիմությունից։ Այստեղ ընդդիմությունը սահմանափակ, բայց որոշակի գործիքակազմ ունի։ Խորհրդարան անացած ընդդիմությունը կարող է գիշերային վատ երազ դառնալ այս իշխանությունների համար։ Խորհրդարանում ուժեր են, որոնք տևական ժամանակ պայքարել են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ»,- նշեց քաղաքագետը։

Մաթևոսյանի խոսքով, սպասվում են տնտեսական շատ լուրջ խնդիրներ․ «Մարդիկ պետք է հասկանան, որ կուլակաթափությանը հաջորդում է սովը, ինչից հետո անհրաժեշտություն է առաջանալու ինչ-որ ձև այս ամենը կարգի հրավերլ։ Ունենալու ենք նաև անվտանգային շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Ոչ ոք չի կարող ասել տարածքային ինչ ամբողջականությամբ եք ավարտելու այս ցիկլը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ