Ընտրություններ բառը բավական չափազանցված է։ Սա ընտրություն չէր, սա ժողովրդի կամարտահայտության մեթոդ չէր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Խախտումները աննխադեպ էին և մենք արդեն դիմել ենք ՍԴ։ Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ընդունելի չեն, և մենք դրանք վիճարկել ենք, ըստ դրա՝ մանդատներ վերցնելու վերաբերյալ հստակ հայտարարությամբ հանդես կգանք։ «Հայաստան» դաշինքը միակ ազգային հենքով ստեղծված քաղաքական ուժն է, որը ԱԺ-ում աշխատելու դեպքում ցույց է տալու, թե ինչպիսին պետք է լիներ և պետք է լինի ընդդիմությունը»,- նշեց Մանթաշյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը