30 06 2021

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ. Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ. Պուտին

Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդական «ուղիղ կապի» ժամանակ: «Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը», - ընդգծել է ՌԴ ղեկավարը:

«Իրոք, շատ խնդիր է լուտակվել: Կան հարցեր, որոնք կապված են նորմալ ենթակառուցվածքի վերականգնման, սահմանազատման հետ, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահման ըստ էության երբեք չի եղել, եղել է միայն վարչական սահման միութենական հանրապետությունների միջեւ» - ասել Է Պուտինը:

Նրա խոսքով՝ այժմ նման աշխատանք է տարվում. ստեղծվել է Ռուսաստան - Ադրբեջան-Հայաստան հատուկ եռակողմ խումբ, եւ արվում է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում բերականգնվեն նորմալ հարաբերությունները, իսկ այդ աշխատանքի շահառուներն են Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ