20 06 2021

Հեռացող կառավարությունն ու ԱԱԾ-ն սկսել են հերթական օպերացիան ընդդեմ «Հայաստան» դաշինքի. Արամ Վարդևանյան



«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ուղիղ եթերում դիմեց իրավապահ մարմիններին և ԿԸՀ-ին կոչ անելով դադարեցնել խախտումները:

Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբների խուզարկության օպերացիա: Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը:

Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես երկու-երեք գործարանների կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել: Միաժամանaկ տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը, ինչը աննախaդեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն:

Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիք մարզից Երևան: Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ