«Ընտրությունը բավականին պարզ ու միևնույն ժամանակ՝ բավականին բարդ է։ Սեղանի վրա դրված է Հայաստանի լինելու-չլինելու խնդիրը»,- Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը։
«Մեզ փորձում են բաժանել, մեզ սպառնում են ներսից, մեզ վրա փորձում են մուրճ բարձրացնել։ Վերցրեք այդ մուրճը նրա ձեռքից, այդ մուրճը ձեր գուլխների համար է նախատեսված»,- ասաց Թևանյանը՝ դիմելով «մուրճավորի թիմակիցներին»։
«Թուրքերն ու ադրբեջանցիները չեն թաքցնում, որ սատարում են այս վարչախմբին և փորձում են պաշտպանել Նիկոլի իշխանությունը, որպեսզի հետագայում հյուրանոց կառուցեն Ստեփանակերտում և հետագայում գրավեն ամբողջ Հայաստանը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը