16 06 2021

Այս քարոզարշավը ցույց տվեց պայքար ասելիքի և դրա բացակայության միջև․ Ռուբեն Մելքոնյան



«Այս քարոզարշավը ցույց տվեց պայքար ասելիքի և դրա բացակայության միջև․ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ասելիքով, կոնկրետ ծրագրերով, իսկ մյուս կողմում մենք տեսնում ենք ճղճղան պոպուլիզմ, գոռգռոց, որը քաղաքականության հետ որևիցե կապ չունի»,- Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը։

«Գոռգոռալը դեռևս քաղաքականությամբ զբաղվել չէ։ Քաղաքականությունը կառավարման այն հմտությունն է, որից այս իշխանությունը լիովին զուրկ է։ «Հայաստան» դաշինքն առաջարկում է արժանապատիվ խաղաղություն, արտաքին քաղաքականության մեջ անվտանգության վեկտորի վերազինում, մեր՝ որպես հուսալի գործընկերոջ, կերպարի վերականգնում։

Իսկ սրա փոխարեն հեռացող իշխանությունը շարունակում է քանդել մեր արտաքին քաղաքականության հիմքերը։ Դրա ամենախոսուն արտահայտությունն է այն, որ այսօր մենք դե ֆակտո ունենք պարալիզացված արտաքին գործերի նախարարություն, չունենք արտաքին գործերի նախարար, փոխնախարարներ։ Ինչպես կա սպայի պատիվ, այնպես էլ կա դիվանագետի պատիվ։ Որևէ դիվանագետ չի ուզում մաս կազմել այս պետականադավ իշխանությանն ու նրանց ծրագրերին»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ