Այդ մեղադրանքները իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունեն: Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց նախկինում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը ՄԱԿ-ում Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մեղադրանքներին, թե Արցախը բանակցություններից դուրս է մնացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի նախագահության ժամանակաշրջանում:
«Մինչև այդ որպես այդպիսին ձևավորված ֆորմատ պրակտիկ առումով Ղարաբաղի մասնակցությունը չի ստացվել ֆիքսել: Մենք միշտ բերել ենք Ղարաբաղի ներկայացուցիչներին սեղանի մոտ, իսկ ադրբեջանցիները միշտ դրան հակառակ ներկայացրել են Ադրբեջանի համայնքի ղեկավարին՝ փորձելով հավասարակշռել դիրքերը, և դրանով ավարտվել է: Ընդամենը եղել է մեկ, թե երկու հանդիպում, եթե չեմ սխալվում 92-ի աշնանը Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը և Առուշանյանը, կարծեմ՝ Հռոմում է հանդիպումը եղել: Բայց որպես ֆորմատ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը չի ֆիքսվել»:
Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ տարածաշրջան եռանախագահության այցերի ժամանակ, նրանք այցելում էին ոչ միայն Երևան և Բաքու, այլ նաև Ստեփանակերտ.
«Դա շատ լավ արդյունք էր: Պարզ է՝ ֆորմալ առումով Ղարաբաղը դեռ չէր ճանաչվել որպես կողմ, բայց միայն այն փաստը, որ եռանախագահությունը հարցի կարգավորման շրջանակներում տարածաշրջան այցելությունների ժամանակ գնում էր նաև Ստեփանակերտ, արդեն այդ ժամանակաշրջանում դա համարյա թե ֆորմալիազացիայի էր ենթարկում, որ Ղաբարաղը ուղիղ մասնակցում է բանակցություններին:
Իհարկե, պետք էր նաև ֆորմալ համաձայնություն դրա շուրջ, բայց դե միայն այն փաստը, որ բացի երկու նախագահներից իրենք բանակցում էին նաև Ղարաբաղի նախագահների հետ, դա արդեն մեծ հաջողություն էր, որն արձանագրվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը