16 06 2021

Հասել ենք շատ կարևոր հանգրվանի, որից հետո որոշվելու է՝ Հայաստան ունենալո՞ւ ենք, թե՝ ոչ․ Արթուր Խաչատրյան



Երկրի համար ճակատագրական պահ է։ հասել ենք շատ կարևոր հանգրվանի, որից հետո որոշվելու է՝ Հայաստան ունենալո՞ւ ենք, թե՝ ոչ։ Վերագտնելո՞ւ ենք մեզ, դառնալո՞ւ ենք հզոր պետություն, ում առաջ բոլորը դողալու են, դառնալու ենք տարածաշրջանում խոշոր խաղացո՞ղ, թե՝ շարքային։ Այս մասին Աշոցքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Հունիսի 20-ին մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք՝ մեր ձայնը տանք այն քաղաքական գործիչներին, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում ապացուցել են, որ ընդունակ են աշխատելու, որ տված խոստումները կատարել են։ Պարզապես հետ նայեք, տեսեք՝ ո՞ր խոստումն է կատարել այս իշխանությունը», - ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ