Ինձ մի քիչ դժվար են ընկալում որպես ընդդիմություն։ Երևի լավ է։ Կեցվածքի հարց է։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ով ինձ հետ աշխատել է, կփաստի․ ես երբեք ձայնս չեմ բարձրացրել։ Բայց 10 տարվա ընթացքում չի եղել մի հանձնարարություն, որ կատարված չլիներ, չկար մի ծրագիր, որ իրականացված չլիներ։ Առանց մի գոռգոռոցի, հանգիստ։ Ասելու ձև կա, ամեն ինչ գոռալով չէ։ Լաչառությունն ու լիդերությունն իրար հետ կապ չունեցող բաներ են։ Առաջնորդությունը լաչառություն անելով չէ որոշվում։ Լաչառությունը՝ կոմպլեքսի հաղթահարում է, ինքնահաստատման ձև», - ընդգծեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը