15 06 2021

Դերերը փոխվել են․ մենք հանդես ենք գալիս որպես իշխանություն, իշխանությունը՝ ընդդիմություն․ Ռոբերտ Քոչարյան



Իշխանությունն այսօր չի խոսում վերջին երեք տարվա ընթացքում իր կատարած աշխատանքի մասին, դրա փոխարեն նրանք խոսում են խորը անցյալից։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ենթադրում էի, որ կխոսեն իրենց ծրագրային դրույթներից, կարգախոսներից, ներողություն կխնդրեն չստացվածի ու չկատարվածի համար։ Բայց դրա փոխարեն, նրանք փորձում են մեղքը բարդել ուրիշների վրա՝ նրանց վրա ցեխ շպրտելով։ Սա անհարգալից վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև նա իրավունք ունի ակնկալել հաշվետվություն այդ երեք տարվա աշխատանքի համար», - ավելացրեց նախագահը։

Նա նկատեց, որ կարծես թե, իբրև ընդդիմություն, իրենք պետք է խոստումներ տային, թե ինչ են անելու, բայց իրենք արդեն խոսում են արածի մասին, որովհետև ասելիք ունեն։ Իրենք հանրության վստահության քվեն խնդրում են ոչ թե այն տեսանկյունից, որ ինչ-որ բան են խոստանում ապագայի համար, այլ ցույց են տալիս, որ իրենք արդեն արել են, ունակ ուժ են։

«Այս տեսանկյունից դերերը փոխվել են․ մենք հանդես ենք գալիս որպես իշխանություն, իշխանությունը հանդես է գալիս որպես ընդդիմություն։ Սա աբսուրդ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ