ՀՀ պետական դրոշն իշխող ուժի պաստառների վրա պատկերված է քերված ու ճանկռված։ Եթե մի որոշ ժամանակ էլ այդ մարդիկ մնան իշխանության, մեր դրոշի տեղը կլինի ադրբեջանականը կամ թուրքականը։ Այս մասին հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Այսօր՝ մեր պետական դրոշի օրը, այդ մարդը գնում է Սյունիք, իր հետ տանելով հատուկ միջոցներով զինված 1500-ից ավել ոստիկան։ Ո՞ւմ դեմ է նա պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները․ Ժողովրդի՞։ Սիսիանից հետո նա գնացել է Կապան, հետո Գորիս և շարունակում է զորքով շրջել։
Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն ուժեղ Հայաստանում, եթե մեր ապագան կապում ենք մեր հայրենիքի հետ, մենք այլընտրանք չունենք՝ հունիսի 20-ին, «Հայաստան» դաշինք», - նշեց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը