14 06 2021

Ոստիկանությունը տիեզերական արագությամբ է գործում միայն, երբ հարցը վերաբերում է ընդդիմությանը. Ռուբեն Մելիքյան



«Բժշկական կենտրոնի ղեկավարը  ՔՊ ընտրական ցուցակում է և աշխատավարձերը բարձրացնելու համար շնորհակալություն էր հայտնում ՔՊ ցուցակի ևս երկու անձի՝  մարզպետին և Առողջապահության նախարարարին, որ տարվա կեսին հաջողվել էր հարյուրավոր աշխատողի աշխատավարձեր բարձրացնել»,-հիշատակելով ընտրության նախօրեին Վանաձորի պետական ԲԿ-ում ՔՊ-ի անունից աշխատավարձերի բարձրացման դեպքը՝ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Ռուբեն Մելիքյանը:

 Վերջինս տեղեկացրեց, որ այդ հարցով օրեր առաջ դիմել էին ոստիկանություն և միայն նախօրերին են ստացել պատասխանն այն մասին որ խնդրով զբաղվում են և շեշտեց, որ իրավապահներն ավելի շուտ կարող էին զբաղվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ