«Արցախին հասցված վնասը հնարավոր չէ հարյուր տոկոսով վերականգնել, բայց պետք է անենք հնարավորը։ Գոնե Հադրութի մասով ես մեծ վստահություն ունեմ, Շուշիի մասով՝ կիսավստահություն, բայց այդ հարցի լուծումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ես տեսնում եմ»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Վստահություն ունեմ, որովհետև կա և՛ արգումենտային, և՛ իրավական բազա։ Սակայն ասեմ, որ կորուստն այնպիսինն է, որ մոտակա 2-3 տարին, մինչև չվերականգնենք մեր բանակի հնարավորությունները, շատ թույլ վիճակում լուրջ հարցերի վերաբերյալ չարժե բանակցել։ Այդպես ոչ մի բանի չենք հասնելու։
Մենք պետք է շատ արագ վերականգնենք և կարգավորենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, մեր ձայնը լսելի դարձնենք»,- ընդգծեց նախագահ Քոչարյանը՝ ավելացնելով․ «Եթե դու չոքած ես, քեզ հետ ոչ մեկ չի բանակցելու»։
«Համենայն դեպս, այսօր ես չեմ տեսնում որևէ մեկին, ով այս հարցում կարող է ավելի մեծ արդյունքներ գրանցել, քան ես»,- ասաց նախագահ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը