14 06 2021

Ընդհանրապես, լեգենդների վրա հաջողվում է տուրիզմ կառուցել, և հաջողում է նա, ով կարողանում է ճիշտ կառուցել ու մատուցել․ Ռոբերտ Քոչարյան



«Մետաքսի ճանապարհը ոչ մեկին հանգիստ չի տալիս․ Չինաստանից մինչև Հունաստան բոլորն ասում են, որ նրանք են Մետաքսե ճանապարհը»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց ով որ ավելի մեծ համոզմունքով է ասում, նրա մոտով ավելի շատ են անցնում։ Ենթադրում եմ, որ աշխարհագրական առումով մենք այդ ճանապարհին պետք է լինենք։ Ուրեմն՝ մերն է։ Ուրեմն պետք է համապատասխան բրենդավորումն անենք, դրա վրա ամեն ինչ կառուցենք։ Ընդհանրապես, նման կարգի լեգենդների վրա հաջողվում է տուրիզմ կառուցել, և հաջողում է նա, ով կարողանում է ճիշտ կառուցել ու ճիշտ մատուցել»,- նշեց նախագահ Քոչարյանը։  

«Չեմ էլ ուզում ապացուցել՝ Մետաքսե ճանապարհն այստեղո՞վ է անցել, թե՝ ոչ։ Բոլորը հավատում են դրան, ուրեմն այդպես է։ Սա է տուրիզմի բիզնեսը», - եզրափակեց նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ