«Մետաքսի ճանապարհը ոչ մեկին հանգիստ չի տալիս․ Չինաստանից մինչև Հունաստան բոլորն ասում են, որ նրանք են Մետաքսե ճանապարհը»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց ով որ ավելի մեծ համոզմունքով է ասում, նրա մոտով ավելի շատ են անցնում։ Ենթադրում եմ, որ աշխարհագրական առումով մենք այդ ճանապարհին պետք է լինենք։ Ուրեմն՝ մերն է։ Ուրեմն պետք է համապատասխան բրենդավորումն անենք, դրա վրա ամեն ինչ կառուցենք։ Ընդհանրապես, նման կարգի լեգենդների վրա հաջողվում է տուրիզմ կառուցել, և հաջողում է նա, ով կարողանում է ճիշտ կառուցել ու ճիշտ մատուցել»,- նշեց նախագահ Քոչարյանը։
«Չեմ էլ ուզում ապացուցել՝ Մետաքսե ճանապարհն այստեղո՞վ է անցել, թե՝ ոչ։ Բոլորը հավատում են դրան, ուրեմն այդպես է։ Սա է տուրիզմի բիզնեսը», - եզրափակեց նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը