13 06 2021

Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են Եվրոպական նորմերին․ Սարգիս Գրիգորյան

Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են Եվրոպական նորմերին․ Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ամբողջ ընթացքում օգտագործում է ատելության խոսք պարունակող արտահայտություններ և անում է բազմապիսի բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, որոնք հանգեցնում են այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման և թշնամանքի։
Այսօր Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։ Այս վարքագիծը շարունակությունն է այն անընդունելի բառապաշարի, որը կիրառվում է սկսած 2018 թվականից:
Մայիս ամսից, Հայաստան դաշինքը պարբերաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և այլ դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսք պարունակող հայտարարությունները:
Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Նիկոլ Փաշինյանը լինելով ՀՀ վարչապետի ժ/պ, պետք է գիտակցի, որ նա ունի մի շարք հավելյալ պարտականություններ (այդ թվում նաև պետական պաշտոնյաին հարիր վարքագիծը) քան իր մրցակից քաղաքական ուժերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ