Յուրաքանչյուր պաշտոնյայի համար մասնագիտական գիտելիքները լինելու են պարտադիր պայման։ Այս մասին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունը մի շատ օրիգինալ ձև է գտել․ ուղղակի վերացնում է այդ նախարարությունն ու ասում է՝ ոնց ուզում եք, արեք։ Ու խոսքը մի նախարարության մասին չէ։ Փակել են գյուղնախարարությունը, մշակույթի, Սփյուռքի։ Մենք մտադրված ենք ունենալ արհեստավարժ կառավարություն՝ արհեստավարժ պաշտոնյաներով ու պատասխանատուներով։ Հիմա երկրում կառավարման ճգնաժամ է։ Պետական մեքենան ուղղակի չի աշխատում, պաշտոնյաներն անտարբեր են դարձել քաղաքացու խնդիրների հանդեպ», - նշեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը