13 06 2021

Ուզում եք վարդի թերթիկներ ցողեք, ուզում եք լավաշ փռեք ուսերին, մեկ է՝ էս մարդը Ալիևի առջև կուրկուռի ձագ է դառնում․ Մանուկ Սուքիասյան



Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ մեր սերնդի ընդդիմադիր պայքարի արդյունքում, տարիներ անց իշխանության կարող է գալ հոգեպես անհավասարակշիռ այս անհատը, ում կառավարման արդյունքը այսքան ողբերագական է մեզ համար։ Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել․ այսօրվա մեր երկր՝ ղեկավարը որքան էլ կատու ճղի հայաստանյան հարթակներից, Ալիևի առջև գնում ու դառնում է կուրկուռի ձագ։ Ուզում եք վարդի թերթիկներ ցողեք, ուզում եք լավաշ փռեք ուսերին, պոպոք ու մեղր տվեք, մեկ է՝ էս մարդը գնում է Ալիևի առաջ գլուխը կախ, նվաստացած նստում է։  Մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում օրոք ԱԳՆ-ում ոչ մեկ չի ուզում  նախարար աշխատել․ սա խայտառակություն է։ Այս մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում քարոզարշավի ընթացքում ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։

Դիմելով դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա ասաց․

«Պարոն նախագա՛հ, ի թիվս տնտեսական և անվտանգային մարտահրավերների, Ձեր առջև կանգնած է ևս մեկ պատասխանատու առաքելություն․ Հայաստանում ստեղծել նախադեպ, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունը դառնա իշխանություն և ցույց տա շատ ավելի բարձր արդյունքներ, քան նախորդ իշխանությունները»։

«Ես լիահույս եմ, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան», - նշեց Սուքիասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ