Հաստատում ենք, որ գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակաազգային, հակաքրիստոնեական, հակապետական և հակամարդկային աղանդի հետ։ Աբովյանի ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Որևէ այլ հաստատում չի կարող լինել, երբ թուրքը նստած Հայաստանի սահմանին՝ մորթում է հայ մարդուն, ոչնչացնում է հայոց պետականությունը, և դեռևս շարունակում են մնալ մարդիկ, ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Սա այլ բնորոշում, քան «աղանդ» չունի։ Հիմնված է այս աղանդը կույր հավատի և սիրո վրա»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս աղանդը բուժելու բոլոր հնարավորւթյունները ունեն իրենք, որովհետև հայ ժողովուրդը, հայ ազգը իր պատմության ընթացքում միշտ հանդիպել է այսպիսի աղանդների, բայց կարևոր պահին ազգայինը տարանջատել է ապազգայինից, վստահություն ունեցել իր զավակի նկատմամբ, և դուրս է մղել այսպիսի աղանդներին ու վերահաստատել ազգային արժանապատվությունը, կերտել է պետականություն։
«Այսօր եկել է այդ ժամանակը, որ միասին վերահաստատենք մեր ազգային գենը, մեր հայ լինելու, հայ մարդ մնալու, մեր պետականությունը ամրացնելու գենը, և մենք ձեզ հետ միասին կարող ենք դա անել»,-ասաց Մինասյանը։
Որպեսզի սա հնարավոր լինի, Արծվիկ Մնասյանի խոսքով, բոլորս միասին պետք է դառնանք քարոզիչը ազգային պետություն կերտելուն և ընտրենք «Հայաստան» դաշինքին՝ թիվ 24-ին։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը