07 06 2021

Եթե դու ունես պատասխանատվության զգացում, նախագահի աթոռը շատ ծանր բեռ է․ Ռոբերտ Քոչարյան

Եթե դու ունես պատասխանատվության զգացում, նախագահի աթոռը շատ ծանր բեռ է․ Ռոբերտ Քոչարյան

Նախագահի պաշտոնում ամենածանր բեռն ինձ համար եղել է ամենօրյա պատասխանատվության մեծ զգացումը։ Եթե դու ունես պատասխանատվության զգացում, նախագահի աթոռը շատ ծանր բեռ է, եթե չունես՝ ուղղակի հաճույք է։ Այս մասին Կապանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստան դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բացի այդ, մեր ժողովրդի մոտ ընդունված է, որ ինչ պատահի, բոլոր խնդիրները երկրի առաջին դեմքի հետ են կապում։ Պաշտոնը թողնելուց հետո ես աշխատել եմ այլ երկրում, այլ ոլորտում, մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք այսօր կարող են շատ օգտակար լինել Հայաստանի ներդրումային միջավայրի վերականգնման համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ