04 06 2021

ՀՀ կառավարությունը, ոնց ուզում է, պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին. Արման Թաթոյան



Պետք է ճիշտն արձանագրենք՝ սահմանային իրավիճակով պայմանվորված, բնակչության իրավունքները խախտված են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա ավելացրեց, որ խնդիրը որքան էլ մտցնեն անվտանգային, ռազմական քաղաքական հարցերի շրջանակ, մարդն իր տնից, հողամասից զրկված, այնտեղ է. «Ստացվում է՝ ճիշտ խնդիրը չենք իդենտիֆիկացնում, հետո էլ ասում ենք՝ խնդիրը չի լուծվում: Միջազգային կառույցներին պետք է ճիշտը ներկայացնենք, հակառակ դեպքում, պետությունը, ստացվում է, որ ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին: ՀՀ կառավարությունը, ոնց ուզում է, պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին: Դա պոզիտիվ պարտավորություն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ